
70 դիտում
Ամառը ճանապարհորդությունների ամենասիրված շրջանն է։ Սակայն նախքան մեկնելը կարևոր է մտածել ոչ միայն ճամփորդության երթուղու, այլև առողջության մասին։
Համոզվեք՝ արդյո՞ք ստացել եք պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները։
Ճանապարհորդությունից առաջ տեղեկացեք, թե արդյոք այցելվող երկրում խորհուրդ են տրվում կամ պահանջվում են լրացուցիչ պատվաստումներ։
Ձեզ հետ վերցրեք անհատական դեղատուփ՝ առաջին անհրաժեշտության պարագաներով և պարբերաբար օգտագործվող դեղամիջոցներով։
Օգտագործեք միայն անվտանգ խմելու ջուր և նախընտրեք պատշաճ պայմաններում պատրաստված սնունդ։
Պաշտպանվեք արևի վնասակար ազդեցությունից՝ օգտագործելով արևապաշտպան միջոցներ և պահպանելով բավարար ջրային ռեժիմ։
Միջատներով փոխանցվող հիվանդությունների ռիսկ ունեցող տարածքներ այցելելիս կիրառեք միջատավանող միջոցներ (ռեպելենտներ) և կրեք պաշտպանիչ հագուստ։
Եթե ճանապարհորդության ընթացքում կամ դրանից հետո ունենում եք ջերմություն, լուծ, ցան կամ այլ առողջական գանգատներ, դիմեք բժշկի և տեղեկացրեք ձեր վերջին ճանապարհորդության մասին։
Ճամփորդությունը հաճելի է, երբ այն նաև անվտանգ է։ Նախապես հոգ տարեք ձեր առողջության մասին և վայելեք ամառային հանգիստը։